Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Ողջունում ենք Ձեզ "Քրաուն Քեմիքալ" ՍՊԸ վեբ կայքում:

"Քրաուն Քեմիքալ" ընկերությունը Հայաստանի քիմիական արտադրության առաջատարներից է:   Սկսելով իր գործունեությունը 14 տարի առաջ, ընկերության նպատակն էր զարգացնել Հայաստանում արտադրական հնարավորությունները` ներդնելով արտադրական նոր տեխնոլոգիաներ և սարքավորումներ:

 Ընկերության տեսականին հասնում է վեց տասնյակի:

 Մատչելի գին և բարձր որակ, ահա այն պարզ բանաձևը, որի շնորհիվ ընկերության արտադրանքը հայրենական շուկայում վայելում է մեծ վստահություն ու պահանջարկ:

“Քրաուն Քեմիքալ”-ի արտադրանքն այսօր  արդեն կայուն պահանջարկ ունի ԱՊՀ մի քանի երկրներում: Դինամիկ զարգացում, նոր աշխատատեղերի ստեղծում, մշտապես ավելացող տեսականի, շուկայական պահանջարկի բավարարում, կատարելագործվող դիզայն, որակի համապատասխանություն միջազգային չափանիշներին. ահա այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում է "Քրաուն Քեմիքալ"-ը:

Արտադրանքի որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների և որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար "Քրաուն Քեմիքալ" ընկերությունը  2001 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության կառավարության դիպլոմի: